Մանիպուլյացիա չանեք. Գեղարքունիքի մարզպետը թույլ չտվեց գյուղացուն Փաշինյանի մոտ չգործող դպրոցի հարցը բարձրացնի
Քաղաքական
17:34 03/06/2026
Հայաստան

Մանիպուլյացիա չանեք. Գեղարքունիքի մարզպետը թույլ չտվեց գյուղացուն Փաշինյանի մոտ չգործող դպրոցի հարցը բարձրացնի

«Դպրոցի հարցը լուծված չէ, ես ուզում եմ հարց բարձրացնեմ Փաշինյանի առաջ»,-Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում  ասաց տեղի բնակիչը՝ Վարդան Կյուրեղյանը՝ փորձելով մոտենալ քարոզչություն անող Նիկոլ Փաշինյանին։

Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանը գյուղացուն թույլ չտվեց մոտենալ՝ ասելով.

«Չփորձեք, ինչ որ կուսակցական, քաղաքական երանգ տալ»․

Գյուղացին հակադարձեց. «Իմ թոռն է դպրոց գնում 5 կմ հեռու»։

«Սուտ եք խոսում»,- ընդհատեց մարզպետը և թույլ չտվեց շարունակել՝ գյուղացուն մեղադրելով լրագրողներին իր շուրջ հրավիրելու մեջ։

Լրագրողները հայտնեցին, որ իրենց չեն հրավիրել։

 Դրանից հետո մարզպետը տեսախցիկների առաջ զեկուցեց, որ Գյուղի դպրոցը չի գործում, քանի որ նախկին կապալառուն անբարեխիղճ է գտնվել և հիմա նոր հաշվարկներ են անում, որ նոր տենդեր հայտարարեն շինարարությունը ավարտելու համար, իսկ գյուղի երեխաների համար մյուս գյուղի դպրոց գնալու նպատակով տրանսպորտի գումար է հատկացրել։

«Ես գումար եմ տրամադրել, որ այդ երեխաներին տեղափոխեն, նորմաներով չէր հասնում, բայց ես հատկացրել եմ»,- ասաց մարզպետը։

Գյուղացին հայտարարեց, որ արդեն 5-րդ տարին է, ինչո՞ւ չեն պատժում շինարարին։

Սարգսյանն ասաց, թե 5-րդ տարին չէ, իսկ գյուղի չգործող մյուս դպրոցը կվերանորոգեն երբ ավարտեն այս մեկի վերաներեգումը։

Գյուղացին ասաց, որ բոլոր դեպքրեւոմ ինքը ցանկանում է  հարցը բարձրացնել փաշինյանի մոտ։

Կարեն Սարգսյանը արտաբերեց. «Մանիպուլյացիա չանեք»։

 Գյուղացին հակադարձեց, թե «հայրենիք են կորցնում» ինչ մանիպուլյացիա։

Գյուղացուն այդպես էլ թույլ չտվեցին հարցը հնչեցնել, որ արդեն որերրորդ տարին է 300 դպրոց կառուցված Հայաստանում իր գյուղի դպրոցը փակ է, որովհետև չեն կարողանում ավարտին հասցնեն վերանորոգումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանիպուլյացիա չանեք. Գեղարքունիքի մարզպետը թույլ չտվեց գյուղացուն Փաշինյանի մոտ չգործող դպրոցի հարցը բարձրացնի