Ողջ խառնաշփոթը ցույց է տալիս մեղադրանքի անորոշությունը և Միքայել Սրբազանին ամեն կերպ դատապարտելու մղումը. Պաշտպան
Իրավունք
16:40 03/06/2026
Հայաստան

Ողջ խառնաշփոթը ցույց է տալիս մեղադրանքի անորոշությունը և Միքայել Սրբազանին ամեն կերպ դատապարտելու մղումը. Պաշտպան

«Մենք պաշտպանվում ենք անորոշ մեղադրանքից»,- Վերաքննիչ քրեական դատարանումՄիքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստին ասաց պաշտպան Ռոման Ահարոնյանը։

Նա նշեց, որ մեղադրանքը պետք է դետալային, հստակ ներկայացվի, պարզաբանվի, որպեսզի  պաշտպանությունն իմաստ ունենա, լինի առարկայական։ Ըստ պաշտպանի, դատախազությունն էլ է կասկածի տակ դրել սուբյեկտիվ կողմը, քանի որ չի կարողացել կողմնորոշվել մեղադրյալի միակ՝ իրական նպատակի հարցում։ 

«Մեղադրելով իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ՝ մեղադրողները դժվարանում են ցույց տալ, թե որն է կոչը, նշում են՝ ամեն ինչ նկարագրված է մեղադրանքում։

Գործում առկա ողջ խառնաշփոթը ևս մեկ ագամ ցույց է տալիս մեղադրանքի անորոշությունը և Սրբազանին ամեն կերպ դատապարտելու մղումը»,- ասաց պաշտպանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողջ խառնաշփոթը ցույց է տալիս մեղադրանքի անորոշությունը և Միքայել Սրբազանին ամեն կերպ դատապարտելու մղումը. Պաշտպան