Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տենց մուսկուլներին մի նայեք, իրենք փոքրիկ երեխաներ են, որովհետև պապաների կարիք ունեն... ես հրաժարվել եմ իրենց պապայություն անել. Նիկոլ Փաշինյան
«Պատերազմի և լրտեսական եռագլուխ կուսակցության ղեկավարները դեռ ինքնուրույն որևէ բան չեն արել»,-Գեղարքունիքում քարոզչական հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր երեք հիմնական քաղաքական ուժերի ղեկավարները միշտ գործել են ուրիշի թելադրանքով։
Ասվածի համատեքստում Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին՝ խոստանալով մինչև «քոքը» մաշեցնել և վերջում էլ բանտ ուղարկել։
«Տենց մուսկուլներին մի նայեք, իրենք փոքրիկ երեխաներ են, որովհետև պապաների կարիք ունեն։ Իրենք դրսում են պապաներ փնտրել և գտել, որովհետև ես հրաժարվել եմ իրենց պապայություն անել»,- հայտարարեց Փաշինյանը՝ չմոռանալով կրկնել, որ թալանածը կոպեկ-կոպեկ հետ է բերելու։
Փաշինյանը հավաքվածներին վստահեցրեց, որ ընտրություններից 1 ամիս առաջ թոշակները բարձրացնել և ընտրությունների տարում առողջության ապահովագրությունը մտցրել է ոչ թե քարոզարշավի ամեն մի հանդիպման ժամանակ դրանք շահարկելու համար (ինչն անում էր այդ պահին և նախորդ հանդիպումներում), այլ որովհետև «սիրում է»,- ժողովրդին։
«Որպեսզի հիվանդ երեխաների ծնողները ստիպված չլինեն վզները ծռել «փնթի բարերարների» առաջ»,- ասաց Փաշինյանը , իսկ քարտեզների համար քաղաքական քարոցչական հավաքի եկած երերխաները վանկարկում էին՝ «Նիկոլ՝ վարչապետ»։
Խոսքն ավարտելուց անմիջապես հետո Փաշինյանը ժողովրդի ներկայությամբ գնաց նախաճաշի, որի ժամանակ մատուցված էր ձկան տեսականի, իսկ այդ ընթացքում երեխաներն անկեղծորեն բողոքում էին, որ ցանկանում են լուսանկարվել։
«Ծովակ, շնորհակալ եմ, Սևանի սազան առաջին անգամ կերա, իրոք շատ համով էր»,- ավտոբուս նստելիս ասաց Փաշինյանը