Էրդողանի հետ Փաշինյանի հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը. Գեղամյան
Քաղաքական
09:35 03/06/2026
Հայաստան

Էրդողանի հետ Փաշինյանի հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը. Գեղամյան

Երեկ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ 

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններն ընդամենը 4 օրից են, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը։

Եթե ուղիղ, բաց տեքստով աջակցություն հայտնելը (առայժմ) խնդրահարույց չլիներ, ապա այսպիսի փաթեթավորում տալու խնդիր էլ չէր լինի»։ 

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. «Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։

Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանի հետ Փաշինյանի հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը. Գեղամյան