Արեգակի վրա տեղի է ունեցել սև պայթյուն
Հասարակություն
19:00 03/06/2026
Աշխարհ

Արեգակի վրա տեղի է ունեցել սև պայթյուն

Չորեքշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել սև պայթյուն, երբ հզոր բռնկումն աստղի վերևում ցրել է չեզոք ջրածնի ամպ, որը անթափանց է Արեգակի մթնոլորտից եկող ճառագայթման համար, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է «վաու» էֆեկտը, ահա թե ինչ տեսք ունի այն։ Սև պայթյուն Արեգակի վրա»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է լաբորատորիան իր Telegram ալիքում։

Նշվում է, որ չորեքշաբթի օրը (Երևանի ժամանակով ժամը 11:00-ին) տեղի ունեցած հզոր բռնկումներից երկրորդը պատռել և ցրել է չեզոք ջրածնի ամպը պսակում։ Այս վիճակում այս նյութը գործնականում անթափանց է Արեգակի տաք մթնոլորտից եկող ճառագայթման համար, քանի որ ֆոտոնները ծախսվում են ջրածնի իոնացման վրա և ամբողջությամբ կորչում են այս շերտում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արեգակի վրա տեղի է ունեցել սև պայթյուն