Իրենց ոտքի տակից հողը գնում ա, պահելն անհնարին ա․ Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին
Քաղաքական
19:33 04/06/2026
Հայաստան

Իրենց ոտքի տակից հողը գնում ա, պահելն անհնարին ա․ Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն Ազատության հրապարակում է, որտեղ սպասվում է կուսակցության ամփոփիչ հանրահավաքը։ Գագիկ Ծառուկյանը խոստովանեց, որ  շատ տպավորված է քաղաքացիների ջերմ ընդունելությունից, վստահությունից, հարգանքից, որն այսօր   զգացել է։

Նա համոզված, որ ժողովուրդը փոփոխություն է ուզում։

 «Մարդը պետք է շրջի գյուղերով, տարածքներով, վարչական շրջաններով, որ տեսնի՝ ժողովրդի ուզածն  ի՞նչ է, ի՞նչ է ժողովուրդը սպասում։ Այդ ժամանակ արդեն արդարացի կլինի։ Ես բոլոր տեղերը շրջելով, լսելով, հասկանալով արձանագրել ենք հիմնական ժողովրդի խնդիրները և խոստացել ենք  դրա լուծումները գտնել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը, ապա հավելեց․

«Այս  8 տարվա ընթացքում ոչ մի լավ բան չի արվել, բացի սուտ ասելուց, խաբելուց։ Ժողովրդի գլխին պատերազմ սարքելով, զոհեր տալով, հողեր հանձնելով, գերիներ թողելով, ժողովրդին վարկերի տակ, պարտքերի տակ, տույժ-տուգանքներով, գույքահարկ ավելացնելով՝ այսօր ժողովուրդը փոփոխություն է ուզում։

Սենց ընտրություն պատմության մեջ չի եղել՝ վախի մթնոլորտ, մարդկանց բռնեն, տանեն վախեցնեն, չի եղել։  Սա ժամանակավոր բնույթ է կրում։ Իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելը անհնար է։ Այս վերջի մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել է, որ  վիճակը բարդացել է»։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրենց ոտքի տակից հողը գնում ա, պահելն անհնարին ա․ Գագիկ Ծառուկյանը՝ իշխանության մասին