Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաստան ժամանող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող ահաբեկչական ակտը, որը նաև հարվածում էր բանակի հեղինակությանը, կանգնեցվեց։ Իմ հայտարարությունից հետո, րոպեներ առաջ, Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից»,- նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա ավելի վաղ գրել էր. «Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք:
Հետո չասեք, թե չենք զգուշացրել…»։
Մամուլում ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մեր հայրենակիցներին հանձնում է 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր ստանան
«Այսինքն, Ռուսաստանից եկող Հայաստանի քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»։