Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչպիսի՞ տեսք ունի Էդուարդ Խանզրադյանի ֆինանսական պատկեր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զբաղված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավով, խորհրդարանի վարչական մեքենայի ղեկը փաստացի անցել է նրա տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Սակայն ինչպիսի՞ ֆինանսական պատկեր ունի այն պաշտոնյան, որն այս օրերին համակարգում է երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատանքը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Խանզրադյանի ունեցվածքային պատկերը գրեթե չի փոխվել․ նույն բնակարանը, նույն ավտոմեքենան, բայց տասնյակ միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, խոշոր փոխառություններ և վարկային պարտավորություններ։
ԱԺ բարձրաստիճան պաշտոնյան, մի կողմից, ունի ավելի քան 22 մլն դրամի վարկային պարտավորություններ, մյուս կողմից՝ կարողացել է մասնավոր ընկերության տրամադրել ավելի քան 22,6 մլն դրամի փոխառություն։ Հարց է առաջանում՝ ինչ տնտեսական տրամաբանությամբ է պաշտոնյան միաժամանակ պարտք վերցնում բանկերից և զգալի գումարներ փոխառում մասնավոր բիզնեսին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։