«Հրապարակ». Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել Կոտայք այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ
Օրվա մամուլ
08:27 04/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել Կոտայք այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ

Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։

Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել և Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։

Մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը: Եթե Սասունի` Հրազդանի համայնքապետ որդին՝ Սևակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը ևս բիզնեսով է զբաղվում` իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատեցնում:

Ասում են` Ծաղկաձորում մի շարք տարածքներ է ձեռք բերել։ Բայց ընտանիքը մտավախություն ունի, որ անգամ Հրազդանում կարող են պարտվել ընդդիմությանը, քանի որ քաղաքի հեղինակություններն անգամ իշխանության հետ չեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել Կոտայք այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ