Ինչու ՀՀ քաղաքացիներին չի ներկայացվել Արտաքին հետախուզական ծառայության այդ զեկույցը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
22:55 04/06/2026
Հայաստան

Ինչու ՀՀ քաղաքացիներին չի ներկայացվել Արտաքին հետախուզական ծառայության այդ զեկույցը. Նարեկ Կարապետյան

«ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության հաշվետվությունն է 2026 թվականի, հուսով եմ՝ դուք կարդացել եք։ Այստեղ գրված է. «Ադրբեջանը վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո, ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է «արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում, տարածաշրջանային անվտանգության, կայունության և երկարաժամկետ խաղաղության համար»,- հեռուստաբանավեճի ժամանակ ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին բացատրելով, որ հենց ՀՀ անվտանգության ծառայությունն է  խոսում ադրբեջանցիների վերադարձի այլ ոչ թե «Ուժեղ Հայաստանը»։

Նարեկ Կապարպետյանը հարցրեց, թե ինչու ՀՀ քաղաքացիներին չի ներկայացվել Արտաքին հետախուզական ծառայության  այդ զեկույցը։

Նիկոլ Փաշինյանն այդքանը լսելուց հետո կրկին կրկնեց իր թեզը, թե  ընդդիմությունն է ադրբեջանցիների վերադարձի թեման բերել դաշտ։

Նարեկ Կարապետյանը պահանջեց արձանագրել, որ Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունն է զգուշացրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է Հայաստան վերադարձնել Ադրբեջանցիներին, իսկ ՀՀ իշխանությունները այն ժողովրդից գաղտնի է պահում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչու ՀՀ քաղաքացիներին չի ներկայացվել Արտաքին հետախուզական ծառայության այդ զեկույցը. Նարեկ Կարապետյան