Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեմ կարող բացառել. Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնելու մասին
«Ինչպե՞ս կարող եմ բացառել»,- լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք բացառում է, որ կարող է Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր ստանալ։
Նա մանրամասնեց. «Այսինքն, Ռուսաստանից եկող Հայաստանի քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։
Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»։
Նշենք՝ մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մեր հայրենակիցներին հանձնում է 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր։