Փաշինյանը Հայաստանը տանում է վտանգավոր մեկուսացման ճանապարհով․ Սուրենյանց
Քաղաքական
20:13 04/06/2026
Հայաստան

Փաշինյանը Հայաստանը տանում է վտանգավոր մեկուսացման ճանապարհով․ Սուրենյանց

«Հունիսի 7-ը սովորական ընտրություններ չեն։ Դրանք իրենց նշանակությամբ հավասարազոր են 1991 թվականի սեպտեմբերի 21-ի  անկախության հանրաքվեին։ Այն ժամանակ մենք ընտրում էինք անկախություն, այսօր՝ մեր պետականության ապագան»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող ԲՀԿ հանրահավաքին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ սա ընտրություն է՝ Հայաստան մնալու և թուրքական վիլայեթ դառնալու միջև։

«Սա ընտրություն է՝ Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Ադրբեջանի վտանգավոր նախագծի միջև։ Սա ընտրություն է՝ երաշխավորված խաղաղության և միակողմանի ստորացուցիչ զիջումների միջև։Սա ընտրություն է՝ հանրային համերաշխության և պառակտման, բարեկեցիկ կյանքի և խեղճության, արժանապատիվ պետության և նվաստացված երկրի միջև»,- իր ելույթում նշեց քաղաքագետը։

Սուրենյանցը, դիմելով պետական համակարգի աշխատողներին, ասաց․ «Դուք պետական համակարգի հենասյուներն եք։Դուք տարիներ շարունակ ծառայել եք պետությանը, ոչ թե որևէ կուսակցության կամ որևէ ղեկավարի։ Մի՛ տրվեք Նիկոլ Փաշինյանի, Ձեր նախարարների, մարզպետների և տարբեր մակարդակների ղեկավարների շանտաժին ու սպառնալիքներին։ Ընդդիմության հաղթանակի դեպքում՝ պետական համակարգի ո՛չ մի բարեխիղճ աշխատող չի ազատվելու աշխատանքից՝ քաղաքական հայացքներ ունենալու համար։ Դուք չեք կորցնելու ձեր աշխատավարձերը, չեք կորցնելու ձեր սոցիալական երաշխիքները, չեք կորցնելու ձեր պարգևավճարները։ ԲՀԿ-ն դեմ չէ պարգևավճարներին, մենք դեմ ենք, որ դրանք վերածվեն քաղաքական կոռուպցիայի գործիքի։ Մենք դեմ ենք, որ պարգևավճարները բաժանվեն քաղաքական հավատարմության անձնական կապերի կամ վերադասին հաճոյանալու սկզբունքներով։ Մեր իշխանության գալու դեպքում պարգևավճարները տրվելու են օրենքով, հստակ չափանիշներով և արդարության սկզբունքով»,-հավելեց Սուրենյանցը։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը Հայաստանը տանում է վտանգավոր մեկուսացման ճանապարհով․ Սուրենյանց