Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ՔՊ-ի պարագլխի գործելակերպի հիմնական հնարքը կեղծ պատրանքներ ստեղծելն է` անհնարին ստերի ու կեղծիքների մի կծիկ, որի ազդեցությամբ հասարակ մարդու մոտ ձեւավորվում է զուգահեռ իրականություն ու անջատում է սթափության զգացողությունը»,-գրում է քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանը։
Նա մանրամասնում է.
«Ինչ է ասել ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսում։ Նա ասել է, Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է իրենց դուրս մղել Կովկասից, իսկ իրենք ընդամենը ցանկանում են ներկա գտնվել այս տարածաշրջանում, իրենց շահերն ապահովելու համար։ Այսինքն, ցանկանում են համագործակցել։
Նույն կարծիքն է պարբերաբար հնչում Ռուսաստանից ու Իրանից։ Իրենք դեմ չեն TRIPP կոչեցյալին, բայց իրենց շահերը պետք է հաշվի առնվեն, պետք է մասնակից լինեն այդ նախագծին, այլապես, ըստ իրենց հայտարարությունների, այն կյանքի չի կոչվի։
Պատահական չի, որ հենց այս օրերին ակտիվորեն TRIPP-ի հետ կապված փաստաթղթեր են ստորագրվում, այսինքն, ընտրություններին ժամանակ արտաքին աջակցության դիմաց զիջումների են գնում, այնինչ, նման փաստաթղթերն ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր կառավությունը պետք ստորագրեր։
Ինչ է նշանակում «երաշխավորված խաղաղություն» ասածը։ Դա նշանակում է, որ այդ խաղաղությունը պետք է հիմնվի բոլոր կողմերի համաձայնության վրա, եւ Հայաստանը դառնա համագործակցության, այլ ոչ թե հակամարտության տարածք։
Ինչ է անում ՔՊ պարագլուխը։ Նա Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական կոնֆլիկտի վայր, հույս ունենալով, որ մի կողմն իրեն կաջակցի վերարտադրվել, իսկ հետո` թեկուզ ջրհեղեղ։
Ինչ է պետք Հայաստանի քաղաքացիներին։ Հայաստանի քաղաքացիներին պետք է ազատվել Մшհшբերից, երկրում ստեղծել համերաշխության մթնոլորտ, իսկ արտաքին քաղաքականության հիմքում դնել ոչ թե կոնֆրոնտացիայի թեզն, այլ հաշվի առնել առաջին հերթին Հայաստանի շահերն ու դրանք ներդաշնակել արտաքին իրողությունների։
Հ.Գ. Անդրանիկ Թեւանյանի դեմ թխված անհեթեթ, որևէ հիմք չունեցող մեղադրանքը հենց արտաքին հակամարտություններ հրահրելու քաղաքականության հանգույցներից մեկն է»։