Մեծ բանավեճ ցուցակների առաջին համարների մասնակցությամբ. ՈւՂԻՂ
Քաղաքական
21:51 04/06/2026
Հայաստան

Մեծ բանավեճ ցուցակների առաջին համարների մասնակցությամբ. ՈւՂԻՂ

«Հայաստանն ընտրում է» նախագծի շրջանակում կազմակերպվող երրորդ և վերջին հեռուստաբանավեճն է ընթանում, որին մասնակցում են 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը մերժել են բանավեճի հրավերը:

Հանրային հեռուստաընկերության ղեկավար Հովհաննես Մոսվսիսյանը ավելի վաղ հայտնել է՝ բանավեճին մասնակցում են.

01՝ «Ռեֆորմիստների կուսակցություն»՝ Վաղարշակ Հարությունյան,
02՝ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ Սպարտակ Կյուրեղյան,
03՝ «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ Նարեկ Կարապետյան,
04՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ Գուրգեն Սիմոնյան,
05՝ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ Հայկ Մարության,
06՝ «Միասնության թևեր» կուսակցություն՝ Արման Թաթոյան,
08՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ Գևորգ Կարապետյան,
09՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ Արտակ Սարգսյան,
10՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ Լևոն Զուրաբյան,
11՝ «Հանրապետություն» կուսակցություն՝ Արամ Սարգսյան,
12՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ Լևոն Շիրինյան,
14՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ Սուրեն Պետրոսյան,
15՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ Լևոն Բաղդասարյան,
16՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյան,
18՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ Արման Բաբաջանյան,
19՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ Էդմոն Մարուքյան։

Հիշեցնենք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար գործող ընտրական օրենսդրությամբ Ազգային ժողով անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 4 տոկոսի ընտրական շեմը, մինչև երեք կուսակցությունից բաղկացած դաշինքները՝ 8 տոկոսի, իսկ չորս և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները՝ 10 տոկոսի շեմը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ բանավեճ ցուցակների առաջին համարների մասնակցությամբ. ՈւՂԻՂ