Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Եթե ապրանքը դուրս չգնա, լճացում է լինում, դու քո ապրանքը տեղում չես կարող «ռասխոդ» անել, աճեցրել ես, ծախս ես արել, 5 տոննա ես վաճառեցիր՝ մնացածը ի՞նչ անես։ Եթե Ռուսաստանը չտանի, մեր վիճակը շատ վատ է, ապրանքը դառնում է 50-60 դրամ»,-Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում անցկացրած հարցման ընթացքում ասել է բնակիչներից մեկը՝ խոսելով Ռուսաստան բանջարեղենի արտահանման դժվարությունների մասին։
Նրա խոսքով՝ սահմանափակումներն անմիջական կերպով հարվածում են արտադրողներին և նրանց եկամուտներին։
«Շատ վատ է… լավ բան չենք տեսնում, մենք անդունդի մեջ ենք»,- նշում է մեկ այլ քաղաքացի՝ ընդգծելով ընդհանուր սոցիալ-տնտեսական անորոշությունը։
«Արտահանում չլինի՝ ապրանքը կլճանա։ Այսօր եթե ծիրանը չտանեն, կթափվի»,-ասում է մեկ այլ գյուղացի։
Քաղաքացիների մի մասը նաև մտահոգություն է հայտնում երկրի արտաքին քաղաքական հարաբերությունների վերաբերյալ՝ նշելով, որ տնտեսական խնդիրները կարող են ավելի խորանալ տարածաշրջանային լարվածությունների ֆոնին։