Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը
Իրավունք
09:58 05/06/2026
Հայաստան

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը

Երեկ ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը` ենթադրաբար ընտակաշառք տալ կամ ստանալու մեղադրանքով: 

Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հաստատեցին տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

«Արման ջան, պինդ կաց, իմ ախպեր։ Սա էլ կանցնի։ Քո պայքարը հանուն Ազատ ու Անկախ Հայաստանի է»,- գրել է Արման Սահակյանի կուսակցական ընկեր Էդուարդ Շարմազանովը։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Արման ջան, սա էլ կանցնի, ախպերս։

Կասկածից վեր են թե քո ուժը, թե քո կամքը, թե քո խիղճը։ Բարին հաղթում է, երբ ուժեղ է։ Իսկ դու եւ բարի ես, եւ ուժեղ։ Պինդ կաց, ընկերս»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը