Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ
Քաղաքական
22:26 05/06/2026
Հայաստան

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը

Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն:
Դեռ կեսօրից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել

Կարապետյանի թիմի անդամ, երեկ կալանավորված Ալեքսան Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում իրավապահների ներխուժումը ավարտվեց «Armat-Media»-ի գույքի ու աշխատակիցների հեռախոսների առգրավմամբ ու մեդիայի դռների կապարակնքմամբ:
Սա նշանակում է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրություններից երկու օր առաջ փակվում է ընտրություններին մասնակից կուսակցության հետ առնչվող լրատվամիջոցը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը: Փաստացի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում փակվում է լրատվամիջոց, ու դա առնվազն չի արժանանում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ուշադրությանը:

Եթե կա իրավական գործընթաց, այն պետք է ընթանա՝ առանց հարված հասցնելու լրատվամիջոցի գործունեությանը: Որևէ լրատվամիջոց չպետք է տուժի քաղաքական իշխանության քաղաքական հաշվարկների ու մրցակիցների հանդեպ հաշվեհարդար տեսնելու մոլուցքից»»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ