Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Կառավարությունն ոչ թե փորձում է վերացնել խնդիրների պատճառները, այլ արտահանողների համար լրացուցիչ վարկային արտոնություններ է նախատեսում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մեղմել այն ֆինանսական բեռը, որը վերջին շաբաթներին ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքով ծանրացել է հայկական ջերմատնային տնտեսությունների վրա։
Խոսքը վերաբերում է կառավարության 2023 թվականի N 1284-Լ որոշմամբ հաստատված՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրին։ Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իշխանությունները փաստացի ընդունում են, որ «Ռոսսելխոզնադզորի» սահմանափակումները լուրջ հարված են հասցրել Հայաստանի գյուղատնտեսական արտահանողներին։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց հայկական ծաղիկների ներմուծումը Ռուսաստան, հունիսի 2-ից սահմանափակումներ մտցրեց կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ, իսկ մայիսի 30-ից արգելեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։
Ռուսական կողմը հայտարարեց, որ միայն 2026 թվականին հայկական բուսաբանական արտադրանքում արձանագրվել է 181 խախտում, հայտնաբերվել են կարանտինային օրգանիզմներ, իսկ Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների հետագծելիության համակարգը, ըստ ռուսական գերատեսչության, փաստացի չի գործում։ Բացի այդ, մի շարք հայկական ընկերություններ, ըստ ռուսական կողմի, նույնիսկ հրաժարվել են ստուգումներից։
Այս ֆոնին ուշագրավ է, որ կառավարությունն այժմ ոչ թե փորձում է վերացնել խնդիրների պատճառները, այլ արտահանողների համար լրացուցիչ վարկային արտոնություններ է նախատեսում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։