Ինձ հետ այդպես խոսելու իրավունք չունեք, 11 հեռախոս առգրավված է, տարել են 2 համակարգիչներ. ArmatMedia-ում լարված վիճակ է
Քաղաքական
13:51 05/06/2026
Հայաստան

Ինձ հետ այդպես խոսելու իրավունք չունեք, 11 հեռախոս առգրավված է, տարել են 2 համակարգիչներ. ArmatMedia-ում լարված վիճակ է

ArmatMedia-ի խմբագրությունում էլ այս պահին լարված վիճակ է։ Քննչական գործողություններ իրականացնող իրավապահները՝ ԱԱԾ աշխատակիցներ, ՔԿ քննիչներ թույլ չէին տալիս խմբագրին, խմբագրության աշխատակիցներին դուրս գալ ու գործընկերներին ներկայացնել, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Դռները բացվելուն պես քննիչները դուրս եկան պատշգամբ՝ խուսափելով տեսախցիկների դիմաց երևալուց։

Ի վերջո, հաջողվեց բացել դռները ԶԼՄ-ների հետ  զրույցում մանրամասներ հայտնեց խմբագիր Աղավնի Սուքիասյանը։

Նրա խոսքով, առավոտյան մուտք են գործել մի խումբ մարդիկ՝ ներկայնալով ԱԱԾ ու ՔԿ աշխատակիցներ։ Ա. Սուքիասյանին ցույց են տվել դատարանի որոշում, որով իրավունք ունեն խուզարկել ArmatMedia-ի խմբագրությունը։

«Նույն րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ 11 հեռախոս։ Տարել են իմ և Նելլիի (գլխավոր խմբագիրն է-խմբ) համակարգիչները; Ինձ ասացին, որ փնտրում են հավաքներին նյութապես շահագրռելու կոչին, հավաքների երթուղիների վերաբերյալ նյութեր ու կրիչներ, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող նյութեր։ Այս պահին մեր խմբագրությունը կաթվածահար վիճակում է»,-նշեց նա։

Ա. Սուքիասյանի խոսքով, ինքն առաջարկել է չսկսել քննչական գործողությունները և սպասել, մինչև տեղ կհասնեն փաստաբանները, սակայն ԱԱԾ ու ՔԿ քննիչներն անմիջապես գործի են անցել, ավելին, իրենց հետ բերած կրիչը միացրել են համակարգչին։

«Իրենց հետ բերել էին կրիչ, միացրել են աշխատանքային համակարգչին, մենք օրինակ չգիտենք, թե իրենց կրիչի վրա ինչ ինֆորմացա կար, որը ներբեռնել են մեր համակարգիչ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder