«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքից հետո ԸԸՀ ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել
Օրվա մամուլ
08:32 05/06/2026
Հայաստան

«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքից հետո ԸԸՀ ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ: Հասկանալի պատճառներով, չենք հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, և իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։

Նշենք, որ ինքնաբացարկի դիմումները փոխանցում են հենց ԸԸՀ-ներին, որոնք նիստ են անում և հանձնաժողովում աշխատելու վկայական ունեցող անձանցից ընտրում նոր նախագահներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքից հետո ԸԸՀ ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել