Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ. Ահազանգ
Քաղաքական
17:20 05/06/2026
Հայաստան

Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ. Ահազանգ

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։

«Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։

Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու պարտադրանքը օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։

Եթե նման դեպքերի եք բախվել, խնդրում ենք տեղեկացնել մեզ»,- նշում են կուսակցությունից։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ. Ահազանգ