Zhongtong ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հասարակություն
12:09 05/06/2026
Հայաստան

Zhongtong ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Zhongtong մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ՝ Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 47-ամյա Հայկ Է.-ն Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Արզումանյան-Շինարարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Մարիետա Գ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ազատ Հակոբյանն ու պարեկ Վահան Հայրապետյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Zhongtong ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին