Դանիել Իոաննիսյանն ուշադիր հետևելու է ԱՊՀ դիտորդների գործունեությանը, իսկ մինչ այդ խոստանում է դիմել ՔԿ
Քաղաքական
18:32 06/06/2026
Հայաստան

Դանիել Իոաննիսյանն ուշադիր հետևելու է ԱՊՀ դիտորդների գործունեությանը, իսկ մինչ այդ խոստանում է դիմել ՔԿ

«Համացանցում հրապարակվել է ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկում է Հայաստանի ընտրություններին միջամտելու հարցեր»,-գրում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նա մանրամասնում է.

«Մասնավորապես, Չալաբյանը, ըստ հրապարակման, մատնացույց է անում, որ ՌԴ-ում պետական տենդերներ ստացած հայկական կազմակերպություններին պարտադրվի, որ «ապահովեն» իրենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների Հայաստան գնալն ու «ճիշտ քվեարկելը»։

«Անկախ դիտորդ» դաշինքը գրությամբ դիմելու է ՔԿ, որպեսզի այս ձայնագրությունը կցվի ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մասով հարուցված քր․գործին և դրան տրվի քրեաիրավական քնահատական։

Հատկանշական է, որ ձայնագրությունում, այս կոնտեքստում, շոշափվում են ԱՊՀ դիտորդները, որոնց գործունեությանը փորձելու ենք առավել ուշադիր հետևել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դանիել Իոաննիսյանն ուշադիր հետևելու է ԱՊՀ դիտորդների գործունեությանը, իսկ մինչ այդ խոստանում է դիմել ՔԿ