ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ
Քաղաքական
00:30 06/06/2026
Հայաստան

ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան»  կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց «Հանրապետություն» կուսակցության դիմումի վերաբերյալ ԿԸՀ եզրակացությունը։

Դիմումատուն հայցել էր ուժը կորցրած ճանաչել կամ չեղարկել ԱԺ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի մասնակցությունը։

Հովակիմյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն  դիմումը մերժել է՝ համարելով, որ դիմումում չկան դաշինքի գրանցումը չեղյալ համարելու հիմքեր։ Նա ներկայացրեց ԿԸՀ-ի հիմանվորումները, եզրակացությունները։ 

«Ներկայացված հանգամանքների գնահատմամբ ԿԸՀ-ն արձանագրում է, որ դիմումատուի պնդումները հիմնված են ենթադրությունների և ՀՀ իրավապահ մարմինների ենթադրությունների վկայակոչման հիման վրա և ԸՕ-ի 14-րդ հոդվածի վկայակոչումն անհիմն է»,- հայտնեց Հովակիմյանը՝ արձանագրելով,որ մերժում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, քանի որ խախտումներ չեն հայտնաբերվել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նաև նշել է, որ  ըստ ԿԸՀ-ի, բացակայում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու հիմքերը։  

Որոշումն ընդունվեց 7 կողմ ձայնով։

Հովակիմյանը նաև նշեց, որ այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարանում՝ օրացույցային 3 օրվա ընթացքում։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ