Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գալուզին. Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար
«Իզվեստիա» թերթը, հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, հաղորդում է, որ Երևանը, Վլադիմիր Զելենսկու համար հարթակ տրամադրելով, թույլ է տվել, որ իր տարածքը Կիևի կողմից օգտագործվի հակառուսական հայտարարությունների համար։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի է ունեցել Հայաստանում մայիսի 4-5-ը։ Եվրոպացի առաջնորդների հետ միասին Զելենսկին նույնպես մասնակցել է ։
«Գալուզինի խոսքով, այս դրվագը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության ընդհանուր մերձեցման գործընթացում։ «Զելենսկու համար հարթակ տրամադրելով»՝ Երևանը, ըստ էության, թույլ է տվել, որ Հայաստանի տարածքը Կիևի կողմից օգտագործվի հակառուսական հայտարարությունների համար»,-գրում է «Իզվեստիան»։