Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յոթ ամսական պաղեստինցի երեխա է uպшնվել իսրայելական հարվածի հետևանքով
Իսրայելական ուժերի գործողությունների ընթացքում Արևմտյան ափի Հեբրոն քաղաքից հարավ գտնվող Թել Ռումեյդա շրջանում զոհվել է յոթ ամսական պաղեստինցի երեխա, իսկ նրա ծնողները վիրավորվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Նախարարությունը հայտնել է, որ երեխան մահացել է դեպքի վայրում, մինչդեռ նրա ծնողները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ընտանիքի հարազատների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը մեքենայով մոտեցել է անցակետին։ Երեխայի տատիկի խոսքով՝ նրանք հեռվում նկատել են իսրայելական ռազմական մեքենաներ և զինվորներ, ինչից հետո կանգնեցրել են մեքենան։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո զինվորների կողմից կրակ է արձակվել մեքենայի ուղղությամբ։ Տատիկը նշել է, որ սկզբում ընտանիքը կարծել է, թե դրանք նախազգուշական կրակոցներ են։
«Մի գնդակ դիպավ թոռանս, ապա նաև մոր այտին։ Գնդակը վնասել էր նաև հոր մատը»,-պատմել է նա՝ հավելելով, որ մայրը բուժում է ստանում հիվանդանոցում։
Մյուս կողմից, Իսրայելի պաշտպանության բանակ-ը (IDF) հայտարարել է, որ ուրբաթ օրը Հեբրոնի շրջանում իրականացվող օպերատիվ գործողության ընթացքում զինվորները նկատել են իրենց ուղղությամբ արագացող մեքենա, ինչից հետո զինծառայողներից մեկը կրակոց է արձակել մեքենայի ուղղությամբ։
Զինվորականների հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով երեք պաղեստինցի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություններ։ IDF-ը հայտնել է, որ դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել, և հետաքննության արդյունքները կներկայացվեն համապատասխան մարմիններին։
Թել Ռումեյդա-ն Հեբրոնի այն շրջաններից է, որտեղ իսրայելցի վերաբնակիչներն ու պաղեստինցի բնակիչները ապրում են խիստ ռազմական վերահսկողության պայմաններում։ Տարածքը երկար տարիներ համարվում է լարվածության և բախումների հիմնական օջախներից մեկը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան շրջանում։