Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալված է 194 անձ
Իրավունք
18:25 06/06/2026
Հայաստան

Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալված է 194 անձ

Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝

.ձերբակալվել է 194 անձ,

.քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,

.84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

.12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
 

Նման տվյալներ է քիչ առաջ հրապարակել Հակակոռուպցիոն կոմիտեն։ Իրավապահ այս մարմնից նաև նշում են, որ 52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում: Հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր հայտնաբերող սարքավորումներ, 1000-ավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ, որոնց կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առաջիկա օրերին կիրականացվեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հանրապետության ողջ տարածում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալված է 194 անձ