Այս պահին էլ կատարում են հստակ քրեորեն պատժելի ենթադրյալ հանցագործություններ. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
19:17 07/06/2026
Հայաստան

Այս պահին էլ կատարում են հստակ քրեորեն պատժելի ենթադրյալ հանցագործություններ. Արծվիկ Մինասյան

«Մինչև այս պահն էլ բազմաթիվ մարդիկ գտնվում են իրավապահ մարմիններում, առանց որևէ իրավախախտման մեջ կոնկրետ մեղադրանքներ ներկայացնելու»,- հրավիրված ասուլիսում հայտնեց «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ ոստիկանության անձնագրային բաժիններն են բազմաթիվ խոչընդոտներ ստեծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր, ՀՀ քաղաքացիներ լինելով, չունեն հաշվառման կոնկրետ հասցե։

«Նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, ձգձգում են, կամ ուղղորդում են, որ գնան դատարաններ։ Այստեղ գալիս է դատարանների անգործությունը, երբ վերջիններս պարզապես, կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, կամ տարբեր պատրվակներով փորձում են ձգձգել, որոշման տրամադրումը, այդպիսի դեպք քիչ առաջ տեղի ունեցավ, երբ Հովսեփ Աբեդյանն առավոտվանից չի կարողանում իր քվեարկության իրավուքն իրացնի. ոստիկանությունից գրավոր մերժում են տեղեկանքի տրամադրումը, իսկ դատարանը հրաժարվում է ընդունել այդ պատասխանի բողոքարկումը, մի քանի փորձից հետո հնարավոր է եղել մուտք անել և ենթադրեց, որ դատարաններն էլ այնքան կձգձգեն, որ քաղաքացին կզրկվի իր ընտրական իրավունքն իրականացնելուց»-ասաց Մինասյանը՝ հավելելով. «Մյուս մեծ խնդիրը՝ արցախահայերի խնդիրն է, որ ռեալ խոչընդոտներ ստեղծեցին արցախցիների քվեարկության հարցով»։

Մինասյանը նշեց, որ խոչընդոտներ են ստեղծել նաև ընտրական հանձնաժողովները, երբ հրաժարվել են տեղեկանքներով լրացուցիչ ընտրացուցակներով թույլ տալ քաղաքացիներին մասնակցել ընտրությւոններին։

«Բաց և ուղղորդվող քվեարկության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ԿԸՀ և դատախազություն, բայց արձագանքներ չկան։

Դեբեդավան բնակավայրում այս պահի դրությամբ երկու հոգու բերման են ենթարկել, մեկին մեղադրանք է առաջադրվել, մյուսին բաց են թողել։ Այս պահին էլ Դեբեդավան գյուղում հսկում են ԱԱԾ-ի և հակակառուպցիան հանձնաժողովի օպերատիվ խմբերը, որպեսզի բերման ենթարկեն այն քաղաքացիներին, որոնք «Հայաստան» դաշինքի աջակիցներ ու քարոզիչներ են։

Այս պահին էլ կատարում են հստակ քրեորեն պատժելի ենթադրյալ հանցագործություններ, որոնք պետք է արժանանան իրավական կոնկրետ գնահատականի»,-հայտարարեց Մինասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս պահին էլ կատարում են հստակ քրեորեն պատժելի ենթադրյալ հանցագործություններ. Արծվիկ Մինասյան