Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս ամենը մեզ անհանգստացնում է. ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավարը՝ ընդդիմադիրների ձերբակալությունների մասին
«Մենք հետևում ենք ընտրական գործընթացի զարգացումներին, ձերբակալություններին։ Մեզ համար շատ կարևոր է տեսնել, կա՞ն իրավական հիմքեր այս ամենի հետևում»,-Panorama.am-ի ընդդիմադիր գործիչների զանգվածային ձերբակալությունների ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումների մասին հարցին ի պատասխան հայտարարեց ԵԱՀԿ դիտորդական կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Կարիմին (Նիդեռլանդներ)։
Ֆարահ Կարիմին նշեց, որ իրենք լսել են, ըստ մարդկանց կարծիքների, ընկալումների այդ ձերբակալություններն ու հետապնդումները կողմնակալ են, ինչն իրենց անհանգստացնում է։
Ընդհանուր առմամբ, դիտորդական առաքելությունը, նախընտնտրական քարոզարշավի շրջանը գնահատում են նորմալ. «Փաստել են, ամեն ինչ տեղի է ունեցել ըստ կանոնների»։
Պատասխանելով իշխող ուժի ղեկավարի հռետորաբանության մասին հարցին՝ Ֆարահ Կարիմին նշեց. «2021 թվականի ընտրությունների արդյունքների արձանագրությունում մենք նշել էինք, որ քարոզարշավը եղել է բավականաին բևեռացված, ադրադարձ է եղել հռետորաբանությունը, սակայն, կարծում եմ, հիմա իրավիճակն ավելի բևեռացված է, քան 2021-ին»։