Երևանի 16-ամյա բնակիչը դանակահարել է 27–ամյա երիտասարդին, որը հիվանդանոցում մաhաgել է. ՆԳՆ
Իրավունք
21:33 07/06/2026
Հայաստան

Երևանի 16-ամյա բնակիչը դանակահարել է 27–ամյա երիտասարդին, որը հիվանդանոցում մաhաgել է. ՆԳՆ

Այսօր ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն  բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Արտաշիսյան փողոց մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։ 

Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական  կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։ 

Կատարվում է նախաքննություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի 16-ամյա բնակիչը դանակահարել է 27–ամյա երիտասարդին, որը հիվանդանոցում մաhաgել է. ՆԳՆ