Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինվորներն իրավունք ունեին շարունակել քվեարկել․ ԿԸՀ նախագահը՝ զինվորականների կուտակումների մասին
Զինվորականները ընտրատեղամաս եկել են մինչև ժամը 20։00-ն, հետևապես ունեին ընտրելու իրավունք։ Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ահազանգերին առ այն, որ մինչև ժամը 20։42 զինվորները դեռ ընտրատեղամասերում են եղել։
«Նրանք, արդեն լինելով ներսում, ըստ Ընտրական օրենսգրքի, իրավունք ունեին շարունակել քվեարկել։ Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել»,- ասաց նա։
Անդրադառնալով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեղամասերից ահզանգին, որ խոչընդոտվել է լրագրողների մուտքը,Հովակիմյանն ասաց․ «Իրականում, սա 20։00-ից հետո տեղամասեր մուտք ունեն գործել բոլոր այն սուբյեկտները՝ վստահված են, լրագրող կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, դիտորդ, նույնիսկ թեկնածուները, որովհետև 20։00-ից հետո քվեարկության ընթացքին կարող են հետևել նաև թեկնածուները, և ինչպես պահանջում է Ընտրական օրենսգիրքը, նրանց մուտքը պետք է չխոչընդոտվի։ Հարգելի է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներ և քարտուղարներ ևս մեկ անգամ Ձեզ կոչ ենք անում, որպեսզի այս կարգավորման մասին չմոռանաք»։