Ողբերգական վթար. մեքենան բախվել է ծառերին, վարորդը մաhաgել է
Իրավունք
14:52 07/06/2026
Հայաստան

Ողբերգական վթար. մեքենան բախվել է ծառերին, վարորդը մաhաgել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:50-ի սահմաններում «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը վարորդն է, իսկ վիրավորը՝ նրա հայրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական վթար. մեքենան բախվել է ծառերին, վարորդը մաhաgել է