Իրանը հրթիռային ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ
Քաղաքական
12:09 08/06/2026
Աշխարհ

Իրանը հրթիռային ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռային ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ առաջին անգամ Իսրայելի, Իրանի և ԱՄՆ-ի միջև ապրիլին հաստատված հրադադարից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հաղորդմամբ՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը գործի են դրվել՝ արձագանքելով Իրանից արձակված հրթիռներին։ Զինվորականների տվյալներով՝ մի շարք հրթիռներ խոցվել են օդում, իսկ իրավիճակի գնահատումը շարունակվում է։

Հրթիռային հարձակումը հաջորդել է Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրականացված ավիահարվածներին, որոնք Թեհրանը դատապարտել է՝ դրանք որակելով որպես «կարմիր գծերի հատում»։

Ի պատասխան Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական շրջաններում գտնվող ռազմական թիրախներին։ Ըստ իսրայելական կողմի՝ գործողություններն ուղղված են եղել Իրանի ռազմական ենթակառուցվածքների և հրթիռային կարողությունների թուլացմանը։ Փոխադարձ հարվածները նոր լարվածություն են ստեղծել տարածաշրջանում՝ մտահոգություններ առաջացնելով ավելի լայնամասշտաբ բախման հնարավորության վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հրթիռային ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ