ՔՊ-ի «կարուսելի» փաստագրո՞ւմ է N10/49 ընտրատեղամասի հանձնաժողովի ներկայացրածը
Քաղաքական
15:18 08/06/2026
Հայաստան

ՔՊ-ի «կարուսելի» փաստագրո՞ւմ է N10/49 ընտրատեղամասի հանձնաժողովի ներկայացրածը

Երևանի N 10/49  ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունը, որը տրամադրվել է Panorama.am-ի լրագրողին ընտրությունների արդյունքների ամփոփման դիտարկումիեց հետո, խոսում է առնվազը երկու «դրսից ընտրության» դեպքի մասին, ինչը կարող է փաստել այդ տեղամասում այսպես կոչվող ընտրակեղծիքի ամենահայտնի մեխանիզմի՝ «կարուսելի» մասին։

Ըստ հանձնաժողովի նախագահ Վաչե Մամբրեյանի և  քարտուղար Հասմի Բաշկիրյանի ստորագրած և տրամադրած քաղվածքի, այդ տեղամասում ընտրություններին մասնակցել է  ընտրական ցուցակներում ընդգրկված 1936 ընտրողից 1088-ը։ Այդքան քվեարկած ծրար է հայտնաբերվել քվեատուփում։

Ուշադրությո՛ւն, ըստ ներկայացված քաղվածքի, հանձնաժողովը հաշվառել է ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված  1087 կտրոն։ Այլ կերպ ասած՝ ներկայացված թվերից երևում է, որ առնվազը մեկ ընտրողի քվեաթերթիկ է հայտնաբերվել ընտրատուփում և հաշվարկվել, որը չի գրանցվել և չի ստացել հանձնաժողովի կողմից պարտադիր տրամադրվող մատնահետքի դիմաց տեխնիկական սարքավորմամբ տպվող  կտրոն, առանց որի հնարավոր չէր քվեարկություն կատարել։

Հանձնաժողովի քարտուղարը փորձեց արդարանակ, թե այդ մեկ կտրոնը հաստատ կա, ուղղակի իրենք սխալ են հաշվել և եթե քանդեն արդեն կնիքված փաթեթները, հաստատ այն կգտնեն։

Սակայն հանձնաժողովի  տրամադրած քաղվածքում կա մեկ այլ՝ առավեկ էական անհամապատասխանություն, որն ուղղակի կապ ունի նույն այդ անհամապատասխանության հետ։ Հանձնաժողովը ԿԸՀ-ից ստացել է 2000 ինքնասոսնձվող դրշմանիշ, որը դրվում է քվերակած ծրարի բաց հատվածում՝ այն քվեատուփ գցելուց առաջ։ Ըստ տեղամասում ընտրության քվեարկության արդյունքների քաղվածքի, ԿԸՀ-ին վերադարձվել է 913 չօգտագործված ինքնասոսնձվող դրշմանիշ։ 2000-ից երբ հանում ենք 913 թիվը ստացվում է 1087։ Այսինքը հանձնաժողովը 1087 ընտրողի ծրարի վրա է փակցրել դրոշմանիշը քվեատուփ գցելուց առաջ, բայց քվեատուփը բացելուց հետո հանձնաժողովն հաշվել է 1088 դրոշմանիշով քվեարկած ծրար։ Այլ կերպ ասած մեկ դրաշմանիշով քվեարկած ծրար N 10/49  ընտրատեղամասի քվեատուփում է հայտնվել դրսից և ընդորում՝ դրոշմանիշով։

Ի դեպ, արդեն հաշվարկի ժամանակ հանձնաժողովի  անդամները հայտնաբերեցին այդ ավել մնացած 1 դրոշմանիշը, որից հետո խնդիրը «պարզաբանելու» համար հանձնաժողովի նախագահ Վաչե Մամբրեյանը տեսանկարահանվող դահլիճից դուրս գնաց զանգահարելու ինչ-որ տեղ և վերադառնալով, ասաց, որ պարզ է թե հաշվարկենրի սխալը որտեղ է և դիտորդներին և Panorama.am-ին տրամադրեց N10/49 տեղամասում քվեարկության արդյունքների ներքոհիշյալ քավածքը(քաղվածքում նաև սխալ է լրացված հանձնաժողովի համարը)։

Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում Մամբրեյանը փորձում էր ապացուցել, որ ներկայացված թվերը ճիշտ են, որ չմարված 913 ինքնակպչուն դրոշմանիշի թիվը պետք է գումարել ոչ թե ընտրության մասնակցած 1088 ընտրողի թվին, այլ տեխնիկական սարքավորմամբ տպված  1087 կտրոնի հետ և կստացվի ԿԸՀ-ից ստացած 2000 դրոշմանիշը։ Բայց այդ դեպքում բաց է մնում հարցը, թե ինչպես է մեկ քաղաքացի ընտրել առանց տեխնիկական սարքավորմամբ տպված  կտրոն ստանալու։ Այսինքը՝ հանձնաժողովականները իրենց դրեցին, շախմատային լեզվով ասած, հայտնի «պատառաքաղի» իրավիճակում՝ եթե մեկ վարկածն է ճիշտ, ապա մյուսն է սխալ, իսկ եթե մյուսն է ճիշտ, ապա այս մեկն է սխալ։

Հետևաբար, հենց հանձնաժողովի տրամադրած տվյալներից ակնհայտ է դառնում, որ առնվազն մեկ (իսկ իրականում երկու) քվեաթերթիկ ընտրատեղամասի քվեատուփում է հայտնվել դրսից։ Սա  հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ ընտրությունների ժամանակ գործում է ընտրակեղծիքի հայտնի մեխանիզմը՝ «կարուսելը»։

Ի դեպ, նույն դպրոցի նախասրահում, 3 մետր այն կողմ գտնվող N 10/50 տեղամասում էլ կար ինքնակպչուն մեկ դրոշմանիշի ավելցուկ, բայց պարզվեց, որ արձանագրություն կազմված դեպքով մեկ տարեց ընտրող վերցրել է էլեկտրոնային գրանցման թերթիկը, սակայն քվեախցիկում վրդովվել է, այն պատրել և հեռացել՝ չհասնելով քվեատուփի մոտ, որպեսզի ինքնասոսնձվող դրոշմանիշ ստանա։ Ստացվել է՝ քաղաքացին գրանցվել է, որպես ընտրող բայց չի ընտրել և քվեատուփում էլ նրա քվեաթերթիկը չկար։ Բայց N 10/49  ընտրատեղամասի դեպքն լրիվ այլ պատմություն է, որի պատասխանը առայժմ պետք է տա ԿԸՀ-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder