Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
18:44 08/06/2026
Հայաստան
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. փրկարարները օգնության են հասել
Հունիսի 8-ին՝ ժամը 14։14-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև մոտ 100 մետր պատգարակով և մոտ 1 կմ փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder