Աֆղանստանում բեռնատարի վթարի հետևանքով զnhվել է 18 մարդ, այդ թվում՝ 10 երեխա
Աշխարհում
13:52 09/06/2026
Աշխարհ

Աֆղանստանում բեռնատարի վթարի հետևանքով զnhվել է 18 մարդ, այդ թվում՝ 10 երեխա

Աֆղանստանի արևելքում  բեռնատարի  շրջվելու  հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ The Guardian-ի հաղորդմամբ, մահացու ճանապարհատրանսպորտային պատահարները հաճախակի են Աֆղանստանում, մասնավորապես, տասնամյակներ տևած հակամարտությունից հետո վատ ճանապարհների, վտանգավոր երթևեկության և կարգավորման նշանների բացակայության պատճառով։

Լագման նահանգի նահանգապետի մամուլի խոսնակի խոսքով, մեքենան տեղափոխում էր աֆղան ընտանիքների Պակիստանից, որտեղ նրանք ապրում էին։

«Տասնութ մարդ մահացել է, այդ թվում՝ 10 երեխա, հինգ կին և երեք տղամարդ։ Բացի այդ, 29 մարդ վիրավորվել է», - ասել է մամուլի խոսնակը։

Վթարը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքից մինչև մայրաքաղաք Քաբուլ տանող ճանապարհին։

Պակիստանի իշխանությունները խստացրել են իրենց դիրքորոշումը երկրում գտնվող աֆղան միգրանտների և փախստականների նկատմամբ, ինչը դարձել է երկրից հեռանալու պատճառ. հաճախ ընտանիքները հեռանալիս իրենց իրերը տեղափոխում են բեռնատարներով։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարվա սկզբից ի վեր Պակիստանից Աֆղանստան է գնացել 447,400 աֆղան։

Անցյալ օգոստոսին Աֆղանստանի արևմուտքում Իրանից վերադարձող աֆղան միգրանտներ տեղափոխող ավտոբուսի և երկու այլ մեքենաների բախման հետևանքով զոհվել էր 78 մարդ , այդ թվում՝ 19 երեխա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աֆղանստանում բեռնատարի վթարի հետևանքով զnhվել է 18 մարդ, այդ թվում՝ 10 երեխա