Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեր պարտականությունն է, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգենք. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
«Նաև մեր պարտականությունն է, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգենք ու մենք ահազանգում ենք»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով ՀՀ –ի զավթած տարածքներում ադրբեջանական զինուժի դիքերի ամրացման աշխատանքների մասին հարցին։
Նա ընդունեց, որ ժամանակին հայտարարուրմ էր թե ՀՀ տարածքները օկուպացրած ադրբեջանցիները կսովածանան և հետ կնահանջեն Ջերմուկի տարածքի դիրքերից։
«Դա պետք է ր այդ պահին ասել, իսկ թե ինչու՝ այն չեմ ասի, դա թող մնա իմ մեջ»,- հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ նա նշեց որ ներկայիս իշխանությունները բազմիցս ասել են, որ ամեն ինչ կանեն, որ սահմանազատման արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքը վերականգնվի։
Պատասխանելով հարցին՝ Ասրյանը պաշտոնապես հաստատեց, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Հայաստանի տարածքում՝ Ներքին Հանդ գյուղի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատվածում։
Նա ընդունեց, որ իրենց դիրքերի կահավորման և ենթակառուցվածքների ստեղծման ընթացքում ադրբեջանական կողմը ծառահատումներ է իրականացնում պահպանվող գոտու տարածքում՝ հավելելով, որ հայկական կողմը միայն արձանագրում է այդ գործողությունները և դրանց մասին հայտնում «համապատասխան քաղաքական խողովակներով»։
«Եթե այդ անկլավները մտնում են Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրի մեջ, ապա ոչ մի միլիմետր հող չի հանձնվելու»,- հավաստիացրեց Ասրյանը՝ անդրադառնալով սահմանազատման թեմային։ Նա նշել է, որ խորհրդային շրջանում այդ տարածքներում պատմականորեն ապրել են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ՝ հավելելով, որ Գլխավոր շտաբն առաջնորդվում է իր տրամադրության տակ եղած ճշգրիտ քարտեզներով։
Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին՝ նա ասաց, թե կանխարգելիչ աշխատանքներ են տարվում են․
«Յուրաքանչյուր զինվորի հետ անհատական զրույց, նրա խնդիրներն ուսումնասիրել, հրամանատարներին խնդիրներ առաջադրել։ Զինված ուժերում զարգացնում ենք հոգեբանների ինստիտուտը, բայց ցավոք այդպիսի դեպքեր լինում են»,-ասաց Ասրյանը՝ հավելելով.
«Մեծ կոլեկտիվ, նաև հասարակությունից փորձեր՝ քրեական ենթամշակույթի տարրերի ներթափանցում բանակ։ Մենք այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք տանում։ Այս տարի Պաշտպանության նախարարի կողմից սահմանվել է քրեական ենթամշակույթի տարրերի դեմ պայքարի տարի։ Բայց ցավոք, կան զինծառայողներ, ովքեր կրում են և փորձում են այդ փողոցային բարքերը բանակում տարածել»,-ասաց Էդվարդ Ասրյանը։