«Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները
Օրվա մամուլ
08:32 09/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստն ուրախությամբ են ընդունել նաև ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները և գործարար խավը, քանի որ, նրանց կարծիքով` Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող Արևմուտքի առջև մանևրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու և կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել ու Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ:

Ասենք, ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել և այլն, ինչի մասին երեկ, ի դեպ, ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր և փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան` Ռուսաստանի դեմ։

Չունենալով սահմանադրական մեծամասնություն և խորհրդարանում ունենալով ռուսամետ, գոնե` Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմություն, Փաշինյանը, ըստ մեր զրուցակցի, կարող է մանևրել և չկատարել Եվրոպայից եկող վտանգավոր հրահանգները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները