«Հրապարակ». ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար
Օրվա մամուլ
08:25 09/06/2026
Հայաստան

«Հրապարակ». ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերևս ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելն է, որին ընդամենը մոտ 60 ձայն պակասեց:

Ի դեպ, 2021-ի ընտրություններում էլ մոտ 1800 ձայն էր պակասել ԲՀԿ-ին` շեմը հաղթահարելու համար: Սակայն այս անգամ ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար: Բանն այն է, որ 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա սահմանադրական մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, և նրան տրված քվեները փոշիանան ու բաժին հասնեն ՔՊ-ին: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ` սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների և անդամների ընտրության ժամանակ: ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից` նրան 2 ձայն է պակասում: Սակայն Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։

Ավելի ուշ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ակնարկեց «տարատեսակ թվաբանական աճպարարությունների» մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար