Մեծ Բրիտանիան 1.1 միլիարդ ֆունտ կներդնի արհեստական բանականության զարգացման համար
Աշխարհում
18:00 09/06/2026
Աշխարհ

Մեծ Բրիտանիան 1.1 միլիարդ ֆունտ կներդնի արհեստական բանականության զարգացման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է 1.1 միլիարդ ֆունտ ստեռլինգի նոր ծրագրի մասին, որի նպատակն է զարգացնել երկրի արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքները և ուժեղացնել տեխնոլոգիական անկախությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ծրագրի շրջանակում մինչև 2030 թվականը կկառուցվի 750 միլիոն ֆունտ արժողությամբ ազգային արհեստական բանականության սուպերհամակարգիչ, որը կօգտագործի ինչպես ներկայիս, այնպես էլ նոր սերնդի չիպեր։ Ներդրումների մի մասը՝ 400 միլիոն ֆունտը, կուղղվի հաջորդ սերնդի չիպերի մշակմանը։ Այդ գումարից 150 միլիոն ֆունտը նախատեսված է բրիտանական ընկերություններից ԱԲ չիպերի գնման համար։

Բացի այդ, 120 միլիոն ֆունտ կտրամադրվի նորարարական չիպերի նախագծման և փորձարկման ծրագրերին, իսկ 45 միլիոն ֆունտ կհատկացվի ոլորտի մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը։

Կառավարության գնահատմամբ, այս քայլերը կօգնեն Մեծ Բրիտանիային ամրապնդել իր դիրքերը համաշխարհային արհեստական բանականության մրցավազքում և խթանել տեղական տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեծ Բրիտանիան 1.1 միլիարդ ֆունտ կներդնի արհեստական բանականության զարգացման համար