Չարլի Չապլինի հարյուրավոր «նմանակներ» փորձել են ռեկորդ սահմանել Շվեյցարիայում
Մշակույթ
09:45 09/06/2026
Աշխարհ

Չարլի Չապլինի հարյուրավոր «նմանակներ» փորձել են ռեկորդ սահմանել Շվեյցարիայում

Շվեյցարիայում կիրակի օրը հավաքվել էր ավելի քան 400 մարդ՝ հագնված Չարլի Չապլինի հայտնի կերպարով՝ փորձելով գերազանցել Չապլինի նմանակների ամենամեծ հավաքի ռեկորդը։

Եվրանյուզը գրում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Ժնև լճից ոչ հեռու գտվող Chaplin's World թանգարանում, որտեղ լեգենդար կինոռեժիսորն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։ Միջոցառան մասնակիցները կրել էին սև գլխարկներ, կեղծ բեղեր և ձեռնափայտեր՝ նշելու թանգարանի 10-ամյակը։

Շատ մասնակիցներ նշել են, որ Չապլինի ֆիլմերը երկարատև ազդեցություն են ունեցել իրենց կյանքի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չարլի Չապլինի հարյուրավոր «նմանակներ» փորձել են ռեկորդ սահմանել Շվեյցարիայում