Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը կղեկավարի ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն
Մշակույթ
09:43 10/06/2026
Աշխարհ

Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը կղեկավարի ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն

Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ավանդական անվճար բացօթյա համերգով կնշի երաժշտաշրջանի ավարտը։ Այն տեղի կունենա հունիսի 24-ի Պրահայի սրտում գտնվող Հրադչանսկե հրապարակում (Պրահայի ամրոցի դիմաց)։

Համերգը կտևի 1 ժամ 10 րոպե։ Մուտքն անվճար է։

orer.eu-ի հաղորդմամբ, դիրիժորն է պոլսահայ արմատներով՝ ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն։ Նրա ղեկավարությամբ երաժիշտները կկատարեն միջազգային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ալան Ալթինօղլուն ծնվել է Փարիզում, Ստամբուլից գաղթած հայ ընտանիքում։ Ալենը երաժշտություն է սովորել Փարիզի Ազգային կոնսերվատորիայում, այնուհետև ընդունվել է դիրիժորական դպրոց։  2014 թվականին նա դարձել է կոնսերվատորիայի դիրիժորական դասարանի տնօրեն։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը կղեկավարի ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն