Էդ «ուժեղներին» ամեն ելույթիս ժամանակ հարցնելու եմ... չապացուցեցին՝ խնդիր են ունենալու. Ալխաս Ղազարյան
Քաղաքական
12:05 10/06/2026
Հայաստան

Էդ «ուժեղներին» ամեն ելույթիս ժամանակ հարցնելու եմ... չապացուցեցին՝ խնդիր են ունենալու. Ալխաս Ղազարյան

«Սիրելիս, երեկ պարզվեց, որ նաև մեր ձայները չեն հաշվարկվել... Մասամբ չէ, եթե ընդդիմության դեմ եղել է 20-30 ձայն, ապա մեր մոտ եղել է 100-150 ձայն, որ չի հաշվարկվել։ Ոչ թե չի հաշվարկվել, այլ տեխնիկական սխալ է եղել, քանի որ ձեռքով են մուտքագրումն անում, հնարավոր է տողերի խախտում»,-ԱԺ-ի միջանցքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Վազարյանը՝ պատասխանելով խախտումների մասին հարցին։

Նա շարունակեց միտքը՝ ասելով. «Մենք նախնական արդյունքներով ունենք արդյունքները, որի հիման վրա կարող ենք ասել, որ միանձնյա ձևավորելու ենք կառավարությունը, իշխանություն, բայց նաև սպասենք վերջնական արդյունքների, իսկ էս ընթացքում ԿԸՀ-ն մանրամասն աշխատանք է  կատարում»։

Պատասխանելով թվերի հաշվարկի միջոցով ընտրակեղծարարության մասին հարցին՝ Ղազարյանն ասաց. «Դա ընտրակեղծարարություն չէ, բնավ։  Բոլորը գիտեն, որ տեխնիկական խնդրներ են։  Բոլորը գիտեն, որ ՔՊ-ի ձայներն ավելի շատ են որոշ տեղել տուժել, քան «Ուժեղ Հայաստանինը» և մնացածինը։

 Կարծում եմ, որ իրենք պետք է վախենան ԱԺ-ում դժվարություններից ոչ թե մենք։ Էդ ուժեղներին ամեն ելույթիս ժամանակ հարցնելու եմ՝ էդ ադրբեջանցիներն ուր են, եթե չապացուցեցին խնդիր են ունենալու.. չգիտեմ ինչ երազ են տեսել, կա թե ինչ սունկ են կերել»

 Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ՔՊ-ն այսօր ասում ,  որ 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան, նույն կերպ2021 թ-ին ասում էին. որ կդեօկուպացնեն Հադրութը և Շուշին, բայց հանձնեցին Արցախոը՝ Ալխաս Ղազարյանը ասաց, թե ընդդիմադիրներն են անձնել Արցախը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդ «ուժեղներին» ամեն ելույթիս ժամանակ հարցնելու եմ... չապացուցեցին՝ խնդիր են ունենալու. Ալխաս Ղազարյան