Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒՂԻՂ. ԿԸՀ հրապարակած արդյունքները չեն արտահայտում ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը. Գոհար Մելոյան
«ԱԺ անցած հերթական ընտրություններում հիմնական սկզբունքները՝ հավասարությունը, արդարությունը, թափանցիկությունը, ընտրական իրավունքի գաղտնիությունն էականորեն խախտվել են»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը նման համոզմունք հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ խոսելով հունիսի 7-ի ընտրությունների նախնական արդյունքների և արձանագրված աննախադեպ ընտրախախտումների մասին։
Նրա խոսքով, խախտումները եղել են ոչ միայն քվեարկության օրը, այլ մինչև այդ, իսկ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ մեծածավալ խախտումներ, միջամտություններ, ապօրինի ձերբակալություններ, կալանավորումներ ու միջամտություններ են գրանցվել։
«Մենք փորձում էինք նախընտրական տրամաբանության մեջ մնալ ու չներկայացնել այն, ինչ տեղի էին ունենում իմ գործընկերների, մեր համակիրների նկատմամբ։ Հիմա այդ ամենը լուսաբանելու ժամանակն է։ ԿԸՀ կողմից հրապարակված նախնական արդյունքներն ուղղակիորեն պայմանավորված են այս խախտումների ու միջամտությունների ծավալով, ըստ էության, ամբողջովին չեն արտահայտում ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը։ Իսկ քաղաքացու կամարտահայտումն ապահովելը պետության հիմնական պարտականությունն է»,-ընդգծեց Մելոյանը։
Վկայակոչելով Սահմանադրությամբ ամրագրվածը՝ Գ. Մելոյանը հիշեցրեց, ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և նման ծավալի միջամտություններն ու ապօրինությունները գալիս են սահմանադրական այս բացարձակ ճշմարտությանը հակասելու։
Մանրամասները՝ ուղիղ եթերում։