Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անտառային և խոտածածկ վայրերում զգոն լինել՝ տզերի կողմից տարածվող Լայմի հիվանդությունից խուսափելու համար
Հաշվի առնելով Լայմի հիվանդության հաստատված դեպքի առկայությունը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ից հորդորում են բնության հատուկ պահպանվող տարածքներ, անտառային և խոտածածկ վայրեր այցելելիս պահպանել զգոնություն՝ տզերի կողմից տարածվող Լայմի հիվանդությունից խուսափելու համար։
Լայմի հիվանդությունը (բորելիոզ) վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված տզի խայթոցի հետևանքով։ Հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը կարևոր նշանակություն ունեն հնարավոր բարդություններից խուսափելու համար։
Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում.
• կրել փակ և հնարավորինս բաց գույնի հագուստ,
• օգտագործել տզերից պաշտպանող միջոցներ (ռեպելենտներ),
• խուսափել բարձր խոտածածկ և խիտ թփուտներով տարածքներում երկարատև գտնվելուց,
• բնության գրկում հանգստից կամ արշավից հետո մանրակրկիտ զննել մարմինը, հագուստը և անձնական իրերը։
Լայմի հիվանդությանը բնորոշ ախտանիշներից են՝
• մաշկի կարմրություն՝ հաճախ օղակաձև տեսքով
• մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
• գլխացավ,
• ընդհանուր թուլություն և հոգնածություն,
• մկանային և հոդային ցավեր։
Տզի խայթոցի կամ նշված ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։

