Անճոռնի ճուտիկից միանգամից դարձա կարապ՝ Արոնյանը կյանքի դժվար փուլերը հաղթահարելու մասին
Հասարակություն
17:05 10/06/2026
Հայաստան

Անճոռնի ճուտիկից միանգամից դարձա կարապ՝ Արոնյանը կյանքի դժվար փուլերը հաղթահարելու մասին

«Երբ դու երիտասարդ ես, դեռ չունես քո ամրապնդված դիրքերը, քեզ ասում են, որ դու ունես բարդ խասյաթ, բայց հետո նույն մարդիկ, երբ հաջողակ ես, ասում են՝ իր պես հաճելի և հանգիստ մարդ մենք չենք տեսել»,- ասել է շախմատիստ, գրոսմայստեր, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը «Liferoom» հաղորդման ընթացքում՝ անդրադառնալով   նախկինում Հայաստանի շախմատի հավաքականում իր չընդգրկելուն ո դրա հետ կապված ֆեդերացիայի հիմնավորումներին։

Արոնյանը խոսել է իր կյանքի դժվար օրերի մասին՝ հիշելով, որ դպրոց չի հաճախել և կարիերայի սկզբում եղել են դեպքեր, երբ գնացել է «ոչ ոքի» արդյունքի զուտ գումար վաստակալեւո համար։

«Ես վախենում էի ռիսկի գնալ, մտածելով՝ հնարավոր է պարտվել ու գումար չստանամ, մտածում էի, արի ոչ ոքի անեմ, 300 դոլար կշահեմ դրանից»,-ասել է գրոսմայստերը։

Նրա խոսքով, խաղերում ինքն ազատություն է ձեռք բերել միայն Գերմանիա տեղափոխվելուց հետո, երբ պետության տրամադրած աջակցության շնորհիվ ընտանիքը կարող էր հացի խնդիրը լուծել։

«Երբ գնացինք Գերմանիա, սկսեցինք պետությունից աջակցություն ստանալ։ Գիտեի՝ ոչ մաման ա սոված, ոչ պապան, ոչ քույրս։ Այստեղ արդեն անճոռնի ճուտիկից միանգամից դարձա կարապ»,-ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անճոռնի ճուտիկից միանգամից դարձա կարապ՝ Արոնյանը կյանքի դժվար փուլերը հաղթահարելու մասին