Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վստահեցնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է. Մելիք-Շահնազարյան
«Հունիսի 7-ին մեր ժողովուրդն ընտրատեղամասերում հերթ էր կանգնել, որպեսզի հեռացնի Նիկոլին»,-գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ շարունակելով.
«Դատախազ փոխելու համար չէր հերթ կանգնել։ Ոչ էլ դատավոր նշանակելու։ Եվ ոչ էլ, առավել ևս, ընդդիմադիր մանդատների։ Ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն։
Ու հիմա ընդդիմության ցանկացած քայլ՝ լինի դա մանդատ վերցնել, կամ չվերցնել, դատախազ նշանակել, կամ չնշանակել, պետք է բխի ժողովրդի՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջից։ Դա է մեր հանրության քաղաքական պատվերը։ Ուրիշ պատվեր ընդդիմությունը չի ստացել։
Ընդ որում՝ իշխանափոխության պահանջն ապագային չի վերաբերվում։ Այսօրվան է վերաբերվում։ Ու եթե իշխանափոխության գործընթացի մեկնարկը ևս երկու-երեք օր ուշացավ, առավել ևս՝ ընդհանրապես չսկսվեց, վստահեցնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է։