Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արգենտինայի հավաքականի աստղ Լիոնել Մեսսին 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ բնութագրել է ազգային հավաքականը։
«Մենք երբեք կանգ չենք առնում ճանապարհի կեսին։ Մեր թիմն արդեն ցույց է տվել դա տարբեր մրցակիցների դեմ։ Մենք հաղթողներ ենք և ցանկանում ենք հասնել միայն առավելագույնին։ Մենք կշարժվենք քայլ առ քայլ։ Մենք մեծ ոգևորություն ունենք», -euro-football.ru-ի հաղորդմամբ, Tyc Sports-ն է մեջբերել 38-ամյա հարձակվողի խոսքերը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Հեղինակավոր մրցաշարի խմբային փուլում Արգենտինան կմրցի Հորդանանի, Ալժիրի և Ավստրիայի հետ։