Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս որևէ հստակ համաձայնություն չկա։ Դուք գիտեք, որ ընտրությունների արդյունքները, ինչպես սպասվում է, կհրապարակվեն 14-ին։ Դուք գիտեք, որ ընտրությունների շատ մասնակիցները պատրաստվում են վիճարկել արդյունքները, վերահաշվարկ կլինի և այլն, ուստի դա բավականին բարդ և ժամանակատար կլինի», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։