Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Մադրիդը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հեռանալու մասին։ Այս մասին գրել է sport-express.ru-ն։
43-ամյա մարզիչը մադրիդյան ակումբի ղեկավարությունը ստանձնեց հունվարի 13-ին՝ փոխարինելով Խաբի Ալոնսոյին։
2025/26 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդը» վաստակել է 86 միավոր և զբաղեցրել է Իսպանիայի առաջնության աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Արբելոայի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» խաղացել է 28 խաղ, որոնցում հաղթել է 18-ում, գրանցել երկու ոչ-ոքի և պարտվեց ութում։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Ժոզե Մոուրինյոյի հետ ակումբ վերադառնալու վերաբերյալ։ Պորտուգալացի մարզիչը նախկինում մարզել է «Ռեալ Մադրիդը» 2010-ից 2013 թվականներին։